16:07  ,  18 մայիսի, 2015

Սարգիս Հովսեփյան. Այս կազմով կարող ենք լավ հանդես գալ եվրագավաթներում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Երեւանի «Փյունիկի» հետ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո պատմել է տպավորությունների մասին:

«Հաջողության հասնում է կայուն խաղ ցուցադրող թիմը: Առանց դրա չեմպիոն չեն դառնում: Երբեք չէինք կասկածում, որ ամեն բան ճիշտ ենք անում: Հավատը, նվիրվածությունն ու անձնուրացությունն օգնեցին մեզ ցանկալին դարձնել իրականություն:

Պետք է պահպանենք մեր ֆուտբոլիստներին: Այս կազմով կարող ենք լավ հանդես գալ եվրագավաթներում: Ազգային առաջնությունում հաղթանակը մեր ֆուտբոլիստներին պետք է ներշնչի նոր հաջողությունների հասնելու հարցում: Հուսով եմ՝ Չեմպիոնների լիգայում արժանիորեն կներկայացնենք մեր երկիրը»,- Հովսեփյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» նախորդ անգամ Հայաստանի չեմպիոն էր դարձել 2010-ին: Երեւանյան ակումբը 14-րդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայում ուժերը կփորձի որակավորման առաջին փուլից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում