14:20  ,  18 մայիսի, 2015

Ջեւան Չելոյանց. «Սպարտակին» ռուսախոս մարզիչ է պետք

«Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը կարծում է, որ մոսկովյան ակումբը պետք է գլխավորի ռուսախոս մարզիչ:

«Սպարտակի» խաղի որակից գոհ չեմ: Մրցաշրջանը կամփոփենք տնօրենների խորհրդի ժամանակ: Մարզիչը գոնե պետք է ռուսախոս լինի: Մեզ անհրաժաշտ են ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք ոչ միայն լավ կխաղան «Սպարտակում», այլեւ ներքուստ կլինեն սպարտակցի»,- Չելոյանցի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում ԲԿՄԱ-ից կրած պարտությունից հետո ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն այս մրցաշրջանի վերջում լքելու է զբաղեցրած պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում