20:35  ,  17 մայիսի, 2015

Հռոմ. Ջոկովիչը եզրափակիչում հաղթեց Ֆեդերերին

Հռոմում կայացած թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով:

Եզրափակիչում սերբ թենիսիստը 6:3, 6:4 հաշվով հաղթեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: 27-ամյա Ջոկովիչից 1 ժամ 15 րոպե պահանջվեց կարիերայի 53-րդ տիտղոսը նվաճելու համար: Դա նրա 5-րդ տիտղոսն էր այս մրցաշարում:

Ջոկովիչի եւ Ֆեդերերի միջեւ դիմակայություններում 33-ամյա շվեյցարացին առջեւում է 20:18 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում