16:14  ,  12 մայիսի, 2015

Եվրո-2016. Եզրափակիչ մրցաշարի տոմսերի գները

2016-ին Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ տոմսերի պաշտոնական գինը կլինի 25-ից 895 եվրոյի սահմաններում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը: Տոմսերը կլինեն չորս կարգի: Խմբային փուլի հանդիպումների տոմսերի գինը տատանվում է 25-ից 145 եվրոյի սահմաններում, կիսաեզրափակիչ հանդիպումներինը՝ 65-ից 465 եվրո, բացման հանդիպմանը՝ 75-ից 595 եվրո, եզրափակիչինը՝ 85 – 895 եվրո:

800 հազար հատ տոմս կստանան եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր նվաճած երկրները, մեկ միլիոն տոմս բաժին կհասնի այլ երկրների քաղաքացիներին: Տոմսերի վաճառքը տեղի կունենա 2015թ. հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Կթողարկվի 1.8 միլիոն տոմս:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա 2016թ. հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Առաջին անգամ կմասնակցի 24 հավաքական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով