00:54  ,  7 մայիսի, 2015

Չեմպիոնների լիգա. Մեսին դարձյալ շրջանցեց Ռոնալդուին

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլ ձեւակերպելով Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, դարձավ այդ մրցաշարում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:

Արգենտինայի հավաքականի ավագը Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հացրեց 77-ի եւ մեկ գնդակով շրջանցեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Հատկանշական է, որ Մեսին 100-րդ խաղն էր անցկացնում Չեմպիոնների լիգայում, որի ընթացիկ մրցաշարում աչքի ընկավ 10-րդ անգամ եւ, գլխավորելով ռմբարկուների ցուցակը, մեկ գնդակով առաջ անցավ Ռոնալդուից:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Բավարիային» հաղթեց 3:0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա մայիսի 12-ին Մյունխենում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում