23:40  ,  6 մայիսի, 2015

«Բարսելոնայի» երկրպագուների գեղեցիկ ներկայացումը (ֆոտոշարք)

Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները գեղեցիկ ներկայացում էին պատրաստել Մյունխենի «Բավարիայի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում:

Հանդիպումից առաջ Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնի տրիբունաները ստացան կատալոնական ակումբի գույները՝ We are ready (մենք պատրաստ ենք) գրառումով: Երկրպագուները նաեւ հիշեցրել են 1992, 2006, 2009 եւ 2011 թվականները: Հենց այդ տարիներին է «Բարսելոնան» նվաճել Չեմպիոնների լիգայի 4 չեմպիոնական տիտղոսները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում