23:31  ,  6 մայիսի, 2015

Չեմպիոնների լիգա. Բաց ֆուտբոլ ու զրոներ Բարսելոնայում (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հանդիպել է Մյունխենի «Բավարիային»:

Բարսելոնայում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում խաղադաշտում բաց ֆուտբոլ էր, բայց գոլեր չգրանցվեցին: Տանտերերն ունեցան մի քանի իրական գոլային պահեր, իսկ հյուրերը կորցրին հաշիվը բացելու մեկ հնարավորություն: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:0 (առաջին խաղակես) 

«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Դանիել Ալվես, Խերարդ Պիկե, Խավյեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Իվան Ռակիտիչ, Նեյմար, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես:

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա, Ժերոմ Բոատենգ, Մեհդի Բենատիա, Խուան Բերնատ, Խաբի Ալոնսո, Ֆիլիպ Լամ, Տիագո Ալկանտարա, Բաստիան Շվայնշտայգեր, Թոմաս Մյուլեր, Ռոբերտ Լեւանդովսկի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում