22:18  ,  6 մայիսի, 2015

Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել Ռուսաստանի առաջնությունում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Նովոսիբիրսկի «Սիբիրի» կազմում Ռուսաստանի ակումբային առաջնության 5-րդ տուրում պարտության է մատնել գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինին: Հայ գրոսմայստերի հաղթականը «Սիբիրին» օգնել է 4:2 հաշվով առավելության հասնել Բելորեչենսկի «Ունիվերսիտետի» նկատմամբ, հաղորդում է Armchess-ը:

5-րդ տուրից հետո «Սիբիրը» 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում