22:32  ,  6 մայիսի, 2015

Տուրեն տարեկան 5 միլիոն եվրո կստանա «Ինտերում»

«Մանչեսթեր Սիթիի» կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն համաձայնվել է ամռանը տեղափոխվել իտալական «Ինտեր»:

Mediaset-ի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբում ստանալու է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ: Նշվում է նաեւ, որ «Ինտերը» 8 միլիոն եվրո է առաջարկելու Տուրեի տրանսֆերի համար:

Տուրեի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը։ Նա 2010-ին «Բարսելոնայից» է տեղափոխվել Անգլիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում