21:18  ,  6 մայիսի, 2015

«Ռեալն»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբ

Մադրիդի «Ռեալը» շարունակում է գլխավորել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցուցակը։ Forbes-ի հաշվարկով, Արքայական ակումբի արժեքը գնահատվում է 3,26 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա համեմատ, «Ռեալի» արժեքն ընկել է 5 տոկոսով։

Երկրորդ տեղում «Բարսելոնան» է՝ 3,16 միլիարդ, երրորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 3,1 միլիարդ, հաղորդում է Goal.com-ը։

Տասնյակում են նաեւ Մյունխենի «Բավարիան» (2,35 միլիարդ), «Մանչեսթեր Սիթին» (1,38), «Չելսին» (1,37), «Արսենալը» (1,31), «Լիվերպուլը» (0,98), «Յուվենտուսը» (0,84) եւ «Միլանը» (0,76)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում