19:43  ,  6 մայիսի, 2015

Նեյմարն ամսական 2 հազար եվրո է հատկացնում մազերի խնամքին

Պարբերաբար սանրվածքը փոխող Նեյմարը զգալի գումար է տրամադրում մազերի խնամքին։ Բարսելոնայի ամենահայտնի ոճաբան Վագներ Տենորիոյի մոտ վարսահարդարվող բրազիլացի հարձակվողն ամսական ծախսում է 2 հազար եվրո, գրում է Sport.es-ը։

«Ազատ ժամանակ քիչ ունեմ, սակայն Նեյմարի համար միշտ գտնում եմ։ Նա անձնական վարորդով ավտոմեքենա է ուղարկում, եւ ես աշխատում եմ նրա տանը։ Երբ Նեյմարը նոր էր եկել Բարսելոնա, նրա մազերը շատ վատ վիճակում էին, քանի որ հաճախ էր փոխում մազերի գույնն ու սանրվածքը։ Այժմ վիճակը շտկվել է»,- ասել է Տենորիոն։

Տենորիոյի հաճախորդներից են նաեւ Դանի Ալվեսը, Ռաֆինյան, «Բարսելոնայի» այլ խաղացողներ, էստրադայի եւ հեռուստատեսության աստղեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում