16:22  ,  6 մայիսի, 2015

Տեւեսը Ալեգրիին անվանել է «ապուշ վախկոտ»

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը դժգոհ է մնացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում փոխարինվելու պատճառով, գրում է արգենտինական Ole-ն։

Հիշեցնենք, որ Թուրինում իտալական ակումբը 2։1 հաշվով առավելության է հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։

86-րդ րոպեին Կարլոս Տեւեսին փոխարինել է Ռոբերտո Պերեյրան։ Խաղադաշտից դուրս գալուց 31-ամյա հարձակվողը «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին անվանել է «ապուշ վախկոտ»։

Հիշեցնենք, որ Կարլոս Տեւեսը 11 մետրանոցից «Ռեալին» խփել է «Յուվենտուսի» հաղթական գնդակը՝ 2։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում