15:42  ,  6 մայիսի, 2015

Կեչինով. Մովսիսյանն իր ամբողջ տեսքով վիրավորվածություն է արտահայտում

«Սպարտակի» նախկին խաղացող Վալերի Կեչինովն ուրախ է, որ մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը երիտասարդներին ներգրավում է հիմնական կազմ։

«Միշտ հաճելի է կազմում տեսնել վառվող աչքերով երիտասարդների։ Այդ մոտեցումը պետք է շարունակել։ Ավելի վատ հաստատ չի լինի։ Մովսիսյանը, վերջին հանդիպումներում դուրս գալով փոխարինման, իր ամբողջ տեսքով ցույց է տալիս, որ բոլորից վիրավորված է։ Իսկ երիտասարդ տղաները կպայքարեն կազմում տեղն ապահովելու համար»,- Կեչինովի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը տեղ չի գտնում «Սպարտակի» մեկնարկային կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում