00:14  ,  5 մայիսի, 2015

Պակյաո. Ես կցանկանայի ռեւանշ, եթե Ֆլոյդը ցանկանա

Ուսիս վնասվածքի պատճառով մենամարտում էի ուժերիս 60 տոկոսով, ասել է 36-ամյա ֆիլիպինցի Մենի Պակյաոն՝ ցանկություն հայտնելով ռեւանշ մենամարտ անցկացնել ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ, հաղորդում է ESPN-ը:

«Ես կգնահատեի իմ մրցելույթը հնարավորություններիս 60 տոկոսի չափով: Միտքս ցանկանում էր անել մի բան, բայց իրագործել չէր հաջողվում: Ստիպված էի ապավինել միայն ձախ ձեռքիս: Ես կցանկանայի ռեւանշ, եթե Ֆլոյդը ցանկանա: Ուսիս պատճառով հարյուր տոկոսով պատրաստ չէի»,- ասել է Մենի Պակյաոն:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Լաս Վեգասում կրած պարտության հետեւանքով Պակյաոն զրկվեց կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում