21:18  ,  4 մայիսի, 2015

Արթուր Եդիգարյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության չորրորդ տուրում Մինսկի «Դինամոն» ընդունել է Ժոդինոյի «Տորպեդոյին» եւ առավելության է հասել 4:0 հաշվով:

Դաշտի տերերի երկրորդ գնդակը 49-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, որը փոխարինվել է 62-րդ րոպեին:

27-ամյա հայ ֆուտբոլիստն առաջին գնդակն է խփել «Դինամոյի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում