20:53  ,  4 մայիսի, 2015

Վենգեր. «Արսենալը» նոր ֆուտբոլիստի կարիք չունի

Մեր թիմում փոփոխությունների կարիք չկա, ասել է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։ Անգլիական թիմը չի պատրաստվում նոր տրանսֆեր գնել, վարձակալությունից էլ կվերադառնան ակումբի երեք խաղացողներ։

«Մենք ունենք ուժեղ կազմ, հեռանկարային երիտասարդ խաղացողներ։ Ամռանը թիմ կվերադառնան Լուկաս Պոդոլսկին, Ժոել Քեմփբելը եւ Յայա Սանոգոն։ Ես վստահում եմ նաեւ մեր դարպասապահներին։ Շչեսնին շատ ուժեղ է, Օսպինան էլ նրան փոխարինելիս իրեն հրաշալի դրսեւորեց։

Վերջին ամիսներին թիմի խաղը շատ է փոխվել դեպի լավը։ Առաջին խաղաշրջանում քննադատության ենթարկված շատ խաղացողներ զգալիորեն առաջադիմել են։ Օրինակ՝ Օզիլը դարձել է թիմի առաջատարը»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի առաջնության նախորդ ինը հանդիպումներում «Արսենալը» տարել է ութ հաղթանակ եւ 33 խաղից հետո երրորդ տեղում է՝ 3 միավոր զիջելով «Մանչեսթեր Սիթիին», որը երկու հանդիպում ավելի է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով