19:46  ,  4 մայիսի, 2015

«Բորուսիայի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել

Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Յակուբ Բլաշչիկովսկին «Հոֆենհայմի» դեմ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում (1։1) մկանային վնասվածք է ստացել եւ բաց կթողնի երկու շաբաթ, հաղորդում է Bild-ը։

Լեհ կիսապաշտպանը չի կարողանա օգնել Յուրգեն Կլոպի թիմին «Հերտայի» (մայիսի 5-ին, ) եւ «Վոլֆսբուրգի» (մայիսի 16-ին) դեմ հանդիպումներում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ «Բորուսիան» 40 միավորով 9-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով