17:52  ,  4 մայիսի, 2015

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Հոֆենհայմի» դեմ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ Նրա 34 փոխանցումներից 73,5 տոկոսը հասել է խաղընկերներին։ 26-ամյա կիսապաշտպանը երկուական անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին եւ խլել է գնդակը։ Մխիթարյանը մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, մրցակիցների նկատմամբ կանոնները չի խախտել, նրա դեմ նույնպես կանոնները չեն խախտել։

Մխիթարյանը ստացել է 7,20 գնահատականը, որը երկրորդն է «Բորուսիայում»։ Լավագույնը Մատս Հումելսն է՝ 8,45։

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմ» - «Բորուսիա» հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով