16:14  ,  4 մայիսի, 2015

Անգլիայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն ինսուլտով տեղափոխվել է հիվանդանոց

Անգլիացի լեգենդար հարձակվող Ջիմի Գրիվզն ինսուլտ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է BBC-ն:

Իտալական «Միլանի», Լոնդոնի «Արսենալի», «Տոտենհեմի» եւ «Վեստ Հեմի» նախկին ռմբարկուն Անգլիայի ուժեղագույնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է եւ աչքի է ընկել 357 անգամ: 75-ամյա Գրիվզն Անգլիայի հավաքականում անցկացրել է 57 խաղ՝ դառնալով 44 գոլի հեղինակ: Նա ազգային թիմի երրորդ լավագույն ռմբարկուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում