15:52  ,  4 մայիսի, 2015

«Ուֆան» պարտվեց Յուրչենկոյի ու Թումասյանի հետ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Բաշկիրիայի «Ուֆան» Պերմում ընդունեց Սարանսկի «Մորդովիային» եւ պարտվեց 1:2 հաշվով:

«Ուֆայի» դարպասը պաշտպանում էր հայկական արմատներ ունեցող 29-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն: Դենիս Թումասյանն ու Նիկոլայ Սաֆրոնիդին եւս տանտերերի մեկնարկային կազմում հանդես եկան 90 րոպե: «Ուֆան» 25 միավորով մնաց 12-րդ տեղում:

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Ուֆա» - «Մորդովիա»՝ 1:2

Մարսինյո, 18 – Միլան Պերենդիա, 22, Լորենցո Էբեսիլիո, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով