16:40  ,  4 մայիսի, 2015

Վան Պերսին այլեւս 11 մետրանոցներ չի իրացնի «Մանչեսթեր Յունայթեդում»

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին այլեւս 11 մետրանոց հարվածներ չի իրացնի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Daily Mail-ը:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նման որոշում է կայացրել Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Վեստ Բրոմվիչից» կրած պարտությունից հետո: Այդ խաղում 31-ամյա Վան Պերսին 0:1 հաշվի ժամանակ վրիպել էր 11 մետրանոցից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդից» 11 մետրանոցներ իրացնում էր նաեւ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին, ով վրիպել էր «Լիվերպուլի» դեմ խաղում:

«Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 2-ին կրել էր երրորդ անընդմեջ առանց գոլի պարտությունը: Նախորդ անգամ մանչեսթերցիները նման անհաջող 3 խաղեր անցկացրել էին 1989-ի ապրիլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում