14:37  ,  4 մայիսի, 2015

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի մրցավարները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի մրցավարների անունները:

«Յուվենտուս» - «Ռեալ» մայիսի 5-ին Թուրինում անցկացվելիք խաղը կսպասարկի անգլիական մրցավարական բրիգադը՝ Մարտին Ատկինսոնի գլխավորությամբ:

Մայիսի 6-ին Կատալոնիայում կայանալիք «Բարսելոնա» - «Բավարիա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Ռիցոլին, ում կօգնի նրա իտալական բրիգադը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը

Լուսանկարում՝ Նիկոլա Ռիցոլի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս