15:09  ,  4 մայիսի, 2015

Լեւոն Արոնյանը՝ Ռուսաստանի առաջնությունում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Նովոսիբիրսկի «Սիբիրի» կազմում մասնակցում է Ռուսաստանի ակումբային առաջնությանը, որի երրորդ տուրում առաջին խաղատախտակի վրա սեւերով ոչ ոքի է խաղացել գրոսմայստեր Սանան Սյուգիրովի հետ: «Սիբիրը» 3,5:2,5 հաշվով հաղթել է Սամարայի «Ժիգուլիին»:

Այժմ Նովոսիբիրսկի թիմը 6 միավորով Բելորեչենսկի «Ունիվերսիտետ» թիմի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հաղորդում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում