13:11  ,  4 մայիսի, 2015

Գաջի Գաջիեւ. Ռոբերտ Արզումանյանը սխալվեց մի քանի անգամ

Պերմի «Ամկարի» գլխավոր մարզիչ Գաջի Գաջիեւը Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղից հետո անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանին:

«Պրուդնիկովի եւ Չերենչիկովի փոխարինումները պաշտպանությունում եղած խնդիրները շտկելու համար էին: Արզումանյանը սխալվեց մի քանի անգամ, իսկ նրան ապահովագրողներ չկային: Խաղային օղակների միջեւ տարածություն կար»,- Գաջիեւի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» դեմ խաղում Արզումանյանն «Ամկարի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման, իսկ 44-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում