13:35  ,  4 մայիսի, 2015

Միխայել Ցորկ. Չեմ կարող Գյոտցեին պատկերացնել «Բորուսիայում»

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է լուրերը, թե Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է վերադառնալ դորտմունդյան ակումբ:

«Գյոտցեն խաղում է «Բավարիայում»: Չեմ կարող նրան պատկերացնել մեր թիմում»,- Ցորկի խոսքը մեջբերում է Bild-ը:

Ավելի վաղ գերմանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Բավարիան» պատրաստ է Գյոտցեին փոխանակել «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի հետ: 22-ամյա Գյոտցեն 2013-ին հենց Դորտմունդից է տեղափոխվել մյունխենյան ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում