14:10  ,  4 մայիսի, 2015

Լեւանդովսկին ցուցադրել է, թե ինչ դիմակով է խաղալու «Բարսելոնայի» դեմ (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ներկայացրել է, թե ինչ պաշտպանիչ դիմակով է հանդես գալու «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, որը կկայանա մայիսի 6-ին:

«Պատրաստ եմ նոր մարտահրավերի»,- թվիթերյան էջում գրել է Լեւանդովսկին:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ գավաթային խաղում Լեհաստանի հավաքականի առաջատարը հյուրերի դարպասապահ Միտչել Լանգերակի հետ բախման հետեւանքով ստացել էր այտոսկրի եւ քթի կոտրվածք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում