01:07  ,  4 մայիսի, 2015

Աղջիկների Հայաստանի հավաքականի երկրորդ պարտությունը Մինսկում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում աղջիկների Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը 0:2 հաշվով պարտվել է Էստոնիային:

Մեկնարկային խաղում Հայաստանի թիմը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Լիտվայի թիմին:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը մայիսի 5-ին կմցրի Բեառուսի հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում