00:35  ,  4 մայիսի, 2015

«Միլանը» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին»՝ ամբողջ խաղն անցկացնելով 10 ֆուտբոլիստներով

Իտալական A Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը:

Նեապոլցիները 3 գոլերը խաղի վերջնամասում խփեցին 6 րոպեի ընթացքում, իսկ «Միլանն» ամբողջ հանդիպումն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով:

«Նապոլին» 56 միավորով չորրորդն է, իսկ միլանցիները 10-րդ տեղում են՝ 43 միավոր:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Նապոլի» - «Միլան»՝ 3:0

Մարկ Համշիկ, 70, Գոնսալո Իգուաին, 74, Մանոլո Գաբիադինի, 76

Հեռացում՝ Մատիա Դե Շիլիո, 1 («Միլան»)

Չիրացված 11 մետրանոց՝ Գոնսալո Իգուաին, 3 («Միլան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով