19:31  ,  3 մայիսի, 2015

Էդգար Մանուչարյանը չի խաղա ԲԿՄԱ-ի դեմ

Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը չի մասնակցի Մոսկվոյի ԲԿՄԱ-ի դեմ ռուսական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի խաղին, փոխանցում է ակումբի կայքը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել նաեւ նախորդ տուրի հանդիպումը: Մանուչարյանն այդ վնասվածքը ստացել էր Կազանի «Ռուբինի» դեմ ապրիլի 18-ին կայացած խաղում:

«Ուրալի» ֆուտբոլիստներն արդեն ժամանել են Մոսկվա, իսկ ԲԿՄԱ-ի դեմ խաղը կկայանա մայիսի 4-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում