18:27  ,  3 մայիսի, 2015

Մոուրինյոն «Չելսիի» հետ երրորդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն

Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ 5-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն:

Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում Ժեզե Մոուրինյոյի թիմը տանը նվազագույն հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին» եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ ապահովեց չեմպիոնությունը: Լոնդոնցիների չեմպիոնական գոլը խփեց բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, ով ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել էր Անգլիայի այս առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Ժեզե Մոուրինյոն «Չելսիի» հետ երրորդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ կրկնելով 2005-ի եւ 2006-ի հաջողությունը:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0

Էդեն Ազար, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով