18:11  ,  3 մայիսի, 2015

Մարկոս Պիզելիի գոլն «Ակտոբեին» դարձրել է առաջատար

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Ակտոբեն» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Իրտիշի» նկատմամբ։

Դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված ժամանակում 11 մետրանոց հարվածով խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով փոխարինման է դուրս եկել 41-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ակտոբեն» 20 միավորով բարձրացավ առաջին տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում