17:33  ,  3 մայիսի, 2015

Գոլառատ ոչ ոքիների օր՝ Բարձրագույն խմբում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» Երեւանում 2:2 հաշվով ավարտեց «Միկայի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ հետնապահ «Արարատը» «Հրազդան» ստադիոնում ոչ ոքի խաղաց գործող չեմպիոն «Բանանցի» հետ՝ 2:2:

Երկրորդ տեղում գտնվող «Շիրակը» 6 միավոր է զիջում առաջատար «Փյունիկին»: Լավագույն եռյակը եզրափակող «Ուլիսն» առաջատարից հետ է մնում 8 միավոր:

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր 

Մայիսի 3

«Միկա» - «Շիրակ»՝ 2:2

Գեւորգ Կարապետյան, 53, Վարդգես Սաթումյան, 77 – Դրիսա Դիարասուբա, 36, Դավիթ Մարիկյան, 54

«Արարատ» - «Բանանց»՝ 2:2

Ումարու Կայնա, 33, Բրայան դե լա Ֆուենտե, 77 (11մ) – Արամ Շախնազարյան, 48, Վալտեր Պողոսյան, 55 

Մայիսի 2

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 3:1

Ռազմիկ Հակոբյան, 3, Կամո Հովհաննիսյան, 9, 80 - Նորայր Գյոզալյան, 90+1

«Ուլիս» - «Գանձասար»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում