16:45  ,  3 մայիսի, 2015

Սեբաստիան Կել. Չէի ցանկանում նեղացնել «Բավարիային»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելը ներողություն է հայտնել Մյունխենի «Բավարիայի» հասցեին ասած խոսքերի համար: Գավաթային խաղից հետո գերմանացին նշել էր, որ «Բավարիան» պետք է մարզումներին ավեի լավ աշխատեր 11 մետրանոց հարվածներ իրացնելու վրա: Դրանից հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Կելին կոչ է արել շատ չխոսել՝ հիշեցնելով Բունդեսլիգայում «Բորուսիայի» եւ «Բավարիայի» միջեւ միավորների տարբերության մասին:

«Չէի ցանկանում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել «Բավարիայի» հանդեպ: Գվարդիոլան ճիշտ է: Մենք Բունդեսլիգայում շատ ենք զիջում «Բավարիային»,- Կելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր «Բավարիային» եւ դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ մրցելու է «Վոլֆսբուրգի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում