13:44  ,  3 մայիսի, 2015

Լաս Վեգասի օդանավակայանի VIP տերմինալը՝ Մեյվեզեր - Պակյաո մենամարտից առաջ (ֆոտո)

Ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի ու ֆիլիպինցի Մենի Պակյաոյի միջեւ մենամարտը մեծ իրարանցում էր առաջացրել Լաս Վեգասում: Ապրիլի 2-ին կայացած սուպերմենամարտից առաջ Լաս Վեգաս քաղաքի օդանավակայանի՝ մասնավոր ինքնաթիռների համար նախատեսված տերմինալում ինքնաթիռների «խցանում» է առաջացել:

Հիշեցնենք, որ WBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսների համար մենամարտում Մեյվեզերը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 116:112, 116:112: Շատ մասնագետներ այս հանդիպումն որակել էին դարի մենամարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում