13:22  ,  3 մայիսի, 2015

Մայք Թայսոնը հիասթափված է Մեյվեզեր - Պակյաո մենամարտից

Ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի ու ֆիլիպինցի Մենի Պակյաոյի միջեւ մենամարտը չի հիացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին:

«Եվ սրան մենք սպասել էինք 5 տարի»,- թվիթերյան էջում գրել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը, ով եւս ներկա էր Լաս Վեգասում կայացած սուպերմենամարտին:

Հիշեցնենք, որ WBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսների համար մենամարտում Մեյվեզերը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 116:112, 116:112: Շատ մասնագետներ այս հանդիպումն որակել էին դարի մենամարտ, որի բոլոր տոմսերը վաճառվել են 15 րոպեում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում