15:33  ,  3 մայիսի, 2015

Թումասյանի ու Յուրչենկոյի թիմակիցը 50 հազար ֆունտի խաղադրույք է կատարել Մեյվեզերի հաղթանակի վրա (ֆոտո)

Ռուսական «Ուֆայի» գանացի կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հաղթանակի վրա 50 հազար ֆունտ ստերլինգի խաղադրույք է կատարել ֆիլիպինցի Մենի Պակյաոյի դեմ մենամարտում:

Ամերիկացու հաղթանակի գործակիցը եղել է 1.57, իսկ Ֆրիմպոնգի շահումը կազմել է 28 600 ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում կայացած սուպերմենամարտում 38-ամյա Մեյվեզերն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 116:112, 116:112: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում