12:22  ,  3 մայիսի, 2015

Անչելոտի. «Բարսելոնան» հիանալի է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Պրիմերայի 35-րդ տուրում «Սեւիլիայի» նկատմամբ հաղթանակից հետո անդրադարձել է նաեւ «Բարսելոնայի» արդյունավետ խաղին: 

«Բարսելոնան» հիանալի թիմ է: Կատալոնացիների հարձակվողները շատ արդյունավետ ու լավն են: Զարմանալի չէ, որ նրանք խփում են շատ գոլեր:

Ինչ վերաբերում է «Սեւիլիայի» դեմ խաղին, ապա դա բարդ, բայց շատ արժեքավոր հաղթանակ էր: Մեզ հաջողվեց պահպանել չեմպիոնական շանսերը եւ այժմ լավ տրամադրությամբ ենք մոտենում «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի խաղին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ Արքայական ակումբը 2 միավոր է զիջում առաջատար «Բարսելոնային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում