11:22  ,  3 մայիսի, 2015

Արթուր Աբրահամ. Մեյվեզերը լավագույնն է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին շնորհավորել է ֆիլիպինցի Մենի Պակյաոյի նկատմամբ հաղթանակի համար:

«Շնորհավորանքներս Ֆլոյդ Մեյվեզերին: Դու լավագույնն ես»,- ֆեյսբուքյան էջում գրել է հայ բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում կայացած սուպերմենամարտում 38-ամյա ամերիկացին առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 116:112, 116:112: Արթուր Աբրահամը Մեյվեզեր - Պակյաո մենամարտը մեկնաբանել է գերմանական Sky ալիքի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում