00:25  ,  3 մայիսի, 2015

«Սելթիկը» 46-րդ անգամ հռչակվեց Շոտլանդիայի չեմպիոն

Գլազգոյի «Սելթիկը» 46-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Շոտլանդիայի չեմպիոն:

Երկրորդ տեղում գտնվող «Աբերդինը» պարտություն է կրել մայիսի 2-ին եւ Շոտլանդիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ զրկվել է առաջատարին հասնելու հնարավորությունից: «Սելթիկն» ունի 85 միավոր, իսկ «Աբերդինը»՝ 74: Գլազգո քաղաքի թիմը չորրորդ անգամ անընդմեջ հաղթեց Շոտլանդիայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի չեմպիոնական տիտղոսների ցուցանիշով ռեկորդակիր է Գլազգոյի «Ռեյնջերսը», որը երկրի 54-ակի չեմպիոն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս