23:52  ,  2 մայիսի, 2015

Ռոնալդուի «մենահամերգը» Սեւիլիայում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ «Սեւիլիայի» նկատմամբ:

Պորտուգալացի հարձակվողն առաջին խաղակեսում նախ դուբլ ձեւակերպեց մեկ րոպեի ընթացքում, իսկ ընդմիջումից հետո խփեց նաեւ երրորդ գոլը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն իր գոլերի քանակը հասցրեց 42-ի՝ 2 գնդակով առաջ գերազանցելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից:

Պորտուգալիայի հավաքականի ավագը 6-րդ հեթ-տրիկը ձեւակերպեց այս մրցաշրջանում եւ կրկնեց Մեսիի ցուցանիշը: 

Երկրորդ տեղում գտնվող Արքայական ակումբը 2 միավոր է զիջում առաջատար «Բարսելոնային», որն այս տուրում 8:0 հաշվով հաղթել էր «Կորդոբային», իսկ Մեսին դարձել էր դուբլի հեղինակ:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Սեւիլիա» - «Ռեալ»՝ 2:3

Կարլոս Բակա, 45+2, Վիսենտե Իբորա, 79 – Կրիշտիանու Ռոնալդու, 36, 37, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս