23:03  ,  2 մայիսի, 2015

«Օլդ Տրաֆորդը» վանկարկել է Ռիո Ֆերդինանդի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարգել են թիմի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի կնոջ հիշատակը: «Վեստ Բրոմվիչի» դեմ Անգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղից առաջ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում հավաքված ֆանատները վանկարկել են ՔՊՌ-ի անգլիացի պաշտպանի անունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կին 34-ամյա Ռեբեկա Ֆերդինանդը մահացել էր կրծքագեղձի քաղցկեղի հետեւանքով: Նա ուներ 3 երեխա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում