22:25  ,  2 մայիսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդի» տնային պարտությունը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Վեստ Բրոմվիչին»: Հյուրերը հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեցին տուգանային հարվածով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին վերջնամասում վրիպեց 11 մետրանոցից:

Լուի վան Գալի թիմը չօգտվեց երկրորդ տեղ բարձրանալու հնարավորությունից եւ 65 միավորով մնաց չորրորդ տեղում:

«Մանչեսթեր Յունայթեդը» կրեց երրորդ անընդմեջ առանց գոլի պարտությունը: Նախորդ անգամ մանչեսթերցիները նման անհաջող 3 խաղեր անցկացրել էին 1989-ի ապրիլին:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:1

Յոնաս Օլսոն, 63

Չիրացված 11 մետարոնց՝ Ռոբին վան Պերսի, 74 («Մանչեսթեր Յունայթեդ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում