21:49  ,  2 մայիսի, 2015

«Յուվենտուսը» չորրորդ տարին անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն

Թուրինի «Յուվենտուսը» չորրորդ տարին անընդմեջ հռչակվեց ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն: A Սերիայի 34-րդ տուրում թուրինցիները նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարան «Սամպդորիայի» նկատմամբ եւ առաջնության ավարտից 4 տուր առաջ անհասանելի դարձան երկրորդ տեղում գտնվող «Լացիոյի» համար՝ մեկ խաղ պակաս անցկացրած հռոմեական ակումբից առաջ անցնելով 17 միավոր: Հյուրերի չեմպիոնական գոլն առաջին խաղակեսում խփեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը:

«Յուվենտուսը» ռեկորդային 31-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Մասիմիլիանո Ալեգրիի թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղ է անցկացնելու Մադրիդի «Ռեալի» հետ:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սամպդորիա» - «Յուվենտուս»՝ 0:1

Արտուրո Վիդալ, 32

«Սասուոլո» - «Պալերմո»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով