20:14  ,  2 մայիսի, 2015

Մոստովոյ. Չգիտեմ՝ ինչ է կատարվում Մովսիսյանի հետ, բայց «Սպարտակը» լավ հարձակվողի կարիք ունի

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը, մեկնաբանելով «Սպարտակի» եւ «Զենիթի» միջեւ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղը, նշել է, որ մոսկովյան ակումբին նոր հարձակվող է հարկավոր:

«Հանդիպումն այնքան էլ դուր չեկավ ինձ: Ինձ թվում է, որ այսօրվա խաղում «Սպարտակն» ուներ Արտյոմ Ձյուբայի կարիքը: Չեմ ցանկանում խորհուրդներ տալ, բայց մոսկովյան ակումբին լավ հարձակվող է հարկավոր: Դա ակնհայտ է դառնում, երբ թիմը հանդիպում է ուժեղ մրցակցի, որի կազմում կան փորձառու պաշտպաններ ու կիսապաշտպաններ: Չգիտեմ՝ ինչ է այժմ կատարվում Յուրա Մովսիսյանի եւ թիմի այլ խաղացողների հետ, սակայն «Սպարտակին» լավ հարձակվողի կարիք ունի»,- Մոստովոյի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ «Զենիթի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով