20:16  ,  28 ապրիլի, 2015

Հայաստան - Պորտուգալիա. Տոմսերի գինը՝ 4-10 հազար դրամ

Ապրիլի 29-ին կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան -Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է ՀՖՖ կայքը: Տոմսերը հնարավոր կլինի գնել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից եւ Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարեւանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:

Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000 - 10000 դրամ, արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000 - 7000 դրամ, հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը հունիսի 13-ին, ժամը 20:00-ին է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս