19:05  ,  28 ապրիլի, 2015

«Բավարիան» բանակցում է Գյունդոգանի հետ

Մյունխենի «Բավարիան» սկսել է բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի գործակալների հետ, հաղորդում է Bild-ը: Ֆուտբոլիստը մտադիր է ամռանը փոխել ակումբը:

Գյունդոգանի տրանսֆերի համար պայքարում «Բավարիայի» հիմնական մրցակիցներն են անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ Լոնդոնի «Արսենալը»: «Բորուսիան» 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր, սակայն քիչ հավանական է, որ Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո Գյունդոգանը մնա թիմում: Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2016թ. ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս