18:09  ,  28 ապրիլի, 2015

Ռուս ֆուտբոլիստի ՃՏՊ-ի տեսագրությունը. 170 կմ/ժամ արագություն, բախում, տուժածներ չկան

Ինտերնետում հայտնվել է ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի եւ «Կուբանի» պաշտպան Անդրեյ Եշչենկոյի մասնակցությամբ ավտովթարի տեսագրությունը: 31-ամյա ֆուտբոլիստը զգալիորեն գերազանցել է թույլատրված արագությունը, հաղորդում է lifenews-ը: Նրա վարած ավտոմեքենան ժամում 170 կմ արագությամբ բախվել է լուսավորության սյանը, որը շրջվել է:

Ականատեսների վկայությամբ, ֆուտբոլիստը եղել է անսթափ վիճակում, սակայն հրաժարվել է բուժօգնությունից եւ ինքնուրույն հեռացել է դեպքի վայրից: Ֆուտբոլիստը վնասվածք չի ստացել, թեեւ Nissan GT-R մակնիշի ավտոմեքենան զգալի վնասվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում