17:48  ,  28 ապրիլի, 2015

Հայաստան - Ուզբեկստան՝ 1:1

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ուզբեկստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականները երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրին Ավանի ֆուտբոլային ակադեմիայի խաղադաշտում: Հայաստանի թիմը վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը: 59-րդ րոպեին աչքի էր ընկել Ռոբերտ Մինասյանը: Վերջին րոպեին հյուրերը խփեցին պատասխան գնդակը:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին կայացած թիմերի առաջին խաղում 3:1 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի թիմը:

Ընկերական հանդիպում

Հայաստան Մ-19 – Ուզբեկստան Մ-19՝ 1:1

Ռոբերտ Մինասյան, 59 - Սաիդջամալ Դավլոտենեւ, 90

 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում