17:01  ,  28 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Լեւոն Արոնյանը եւ Լիլիթ Մկրտչյանը լավագույնն էին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը լավագույնն էր Ծաղկաձորում ավարտված աշխարհի թիմային առաջնության առաջին համարների միջեւ:

Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Այդ ցուցանիշով երկրորդը չինացի Լիրեն Դին է, ով 9 պարտիաներում հավաքել է 5.5 միավոր:

Լիլիթ Մկրտչյանն իր հերթին լավագույնն է ճանաչվել Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված կանանց աշխարհի թիմային առաջնությունում: Երկրորդ խաղատախտակի վրա Մկրտչյանն 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր:

Հիշեցնենք, որ Ծաղկաձորում առաջին անգամ աշխարհի չեմպիոն էին դարձել չինացիները, իսկ Հայաստանի հավաքականը դարձել էր բրոնզե մեդալակիր: Կանանց Հայաստանի հավաքականը Չենդուում գրավել էր 7-րդ տեղը:

Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում