17:30  ,  28 ապրիլի, 2015

Էդեգորը «Ռեալում» նորամուտը կարող է նշել Պրիմերայի հաջորդ տուրում

Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգորը ապրիլի 29-ին կարող է նորամուտը նշել Մադրիդի «Ռեալի» կազմում: Դա կարող է տեղի ունենալ «Ալմերիայի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում: Այդ մասին հայտնել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, հաղորդում է Goal.com-ը:

16-ամյա Էդեգորն այժմ հանդես է գալիս մադրիդցիների երիտասարդական թիմ «Ռեալ Կաստիլիայում»: «Ռեալի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում